ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Մեկ այլ հրամանագրով Հարությունյանն ազատվել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, զինվորական քննչական գլխավոր վարչության պետի պաշտոնից:
ԱՄՆ-Իրան բանակցությունները, որոնք փաստացի տապալվեցին Իսրայել-Իրան պատերազմի պատճառով, Հայաստանի համար միանշանակ դրական հետևանքներ էին ունենալու՝ պայմանավորվածությունների հասնելու դեպքում։ Նույնը, բնականաբար, վերաբերում էր նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը, որտեղ ևս զգալի առաջընթաց չկա...